суббота, 25 декабря 2010 г.


Բոլոր են մտածում են, թե ինչ է լինելու հետո... Ես էլ բացառություն չեմ կազմում: Բայց ինձ միշտ թվացել է և հիմա էլ թվում է, թե ես գիտեմ ինչ է լինելու: Ես միայն մի բան հաստատ գիտեմ. ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես "ի վերուստ" է որոշված: Զարմանում եմ, երբ հանդիպում եմ մարդկանց, ովքեր, թվում է, թե սեփական կարծիք չունեն: Եվ բոլոր նրանք, ովքեր այդպիսին են, ընդհանրապես չեն էլ կասկածում, որ իրենք իրականում մտածում են այնպես, ինչպես որ որոշվել է ոչ իրենց կողմից: Հզոր զենք է մոնիպուլիզացիան. ամեն տեսակ միջուկային զենքից էլ ուժեղ ու սարսափելի: Մարդը, ով չունի սեփական ուղեղ, ով մտքերը ուղղակի սնվում են հեռուստացույցից ու իրենց կարծած խելոք մարդկանցից, ովքեր հիմնականում իրենց ծանոթներն են և գտնվում են ոչ պակաս ողորմելի վիճակում, ուղղակիորեն դառնում են խաղալիք "մեծերի" ձեռքում: Մտածում եմ, ինչ կարելի է անել նրանց համար, ինչպես կարելի է նրանց ետ բերել, բայց չէ, իզուր է, նրանց հետ խաղ անել չի կարելի: Մինչև "մեծերը" չցանկանան, որ նրանք մտածեն այնպես, ինչպես որ կա, նրանք չեն մտածի: Երևի ամեն ինչի լուծումը ժամանակի հարց է այպես, ինչպես որ այսօր բոլոր խելքը գլխին մարդիկ չեն էլ կասկածու Հայոց ցեղասպանության` Թուրքիայի կողմից մի օր ընդունված լինելուն: Ուզում եմ հավատալ, որ գոնե մի օր ու գոնե մի հոգու կհետաքրքրի գրածս ու ինչ-որ բան կփոխի իր մեջ: Թեման այնպիսին է, որ շատ կարելի է խոսել, բայց շատ չեմ խոսում: Չէ որ հենց դու, եթե տեսնեիր, որ գրածս ծավալով երկար է, դժվար կարդացած լինեիր մինջև վերջ:

среда, 22 декабря 2010 г.

Երբեմն մտածում եմ, թե ինչու է ամեն ինչ այնպես, ինչպես որ կա, ու հասկանում եմ, որովհետև այլ կերպ չէր էլ կարող լինել...